Բավ է պառակտվել
28-05-2014 09:21

ԱՄՆ-ն 2014-ին ավարտում է իր ռազմական առաքելությունը Աֆղանստանում.Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն 2014-ին ավարտում է իր ռազմական առաքելությունը Աֆղանստանում։ 2015թ. սկզբին երկրի տարածքում կմնա 9.800 ամերիկացի զինծառայող, տարվա վերջին նրանց թիվը կրկնակի կկրճատվի, իսկ ևս մեկ տարի անց նախատեսվում է ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Մենք ավարտում ենք այն աշխատանքը, որը սկսել ենք։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աշխատել ենք երկրում անվտանգության պատասխանատվությունը աֆղանցիներին փոխանցելու ուղղությամբ։ Մեկ տարի առաջ աֆղանական զորքերը իրենց վրա են վերցրել ռազմական գործողությունների հրամանատարությունը։ Այդ պահից ի վեր՝ նրանց քանակը և հզորությունը սկսել է աճել։ Դա, իր հերթին, թույլ է տվել կրճատել մեր սեփական զորքերի քանակը՝ 100.000-ից դարձնելով մոտ 32.000»,- նշել է Օբաման։