Բավ է պառակտվել
21-01-2021 08:59

Բայդենը չեղարկել է մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքը և կրկին միացել կլիմայի հարցերով համաձայնագրին

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմի առաջին ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ԱՄՆ նախագահը՝ պաշտոնում իր առաջին օրը ստորագրել է 15 հրաման, այդ թվում․
- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու որոշումը չեղարկելու մասին
- կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրին կրկին միանալու մասին
- դիմակ կրելու 100-օրյա ռեժիմ հաստատելու և պետական հիմնարկներում պարտադիր դիմակ կրելու մասին
- կորոնավիրուսով հետևանքով ապրուստի միջոցներից զրկված քաղաքացիներին բնակարաններից վտարելու արգելքի երկարաձգման մասին
- կրթության վարկերի հետվճարումների սառեցման երկարաձգման մասին
- ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին արտակարգ իրավիճակի ռեժիմի և սահմանի երկայնքով պատի կառուցման դաշնային ֆինանսավորման չեղարկման մասին
-Կանադայի հետ սահմանին Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման մասին
- մահմեդական որոշ երկրներից ԱՄՆ մուտքի արգելքի չեղարկման մասին
- նավթի և բնական գազի արդյունահանման համար Արկտիկական գոտու տարածքների վարձակալության մորատորիում մտցնելու մասին
- DACA միգրանտների երեխաների պաշտպանության ծրագիրն ամրապնդելու մասին, որը ժամանակավորապես ազատում է արտաքսումից այն երիտասարդներին, որոնք ԱՄՆ են բերվել մանուկ հասակում
- միգրանտների քաղաքացիության մասին:

Բայդենը ստորագրել է նաև հռչակագիր, որով հայտարարել է իր երդմնակալության օրը`հունվարի 20-ը, որպես ազգային միասնության օր:
2017 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով սահմանափակվեց յոթ մահմեդական երկրների՝ Սիրիայի Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Մի շարք դատական գործընթացներից հետո, որի ընթացքում վիճարկվում էին ինչպես հրամանագրի առանձին դրույթներն, այնպես էլ ամբողջ փաստաթուղթը՝ որպես մահմեդականների նկատմամբ խտրականություն, վարչակազմը մշակեց նոր հրամանագիր: Այն ստորագրվեց 2017 թ. մարտի 6-ին և գործնականում կրկնում էր հունվարյանն այն տարբերությամբ, որ Իրաքը հանվեց այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների նկատմամբ գործում են մուտքի սահմանափակումները, քանի որ այս երկիրը բարելավել է ամերիկյան իշխանություններին՝ իր քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելու մասին տեղեկացնելու համակարգը: Այնուամենայնիվ, փաստաթուղթը արգելափակվեց Հավանա նահանգի Հոնոլուլու քաղաքի դաշնային դատարանի կողմից և ուժի մեջ մտավ միայն 2017-ի սեպտեմբերին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո: