Բավ է պառակտվել
19-04-2016 08:59

«Ալ Քաիդա»-ն հիմնվել է Սաուդյան Արաբիայի փողերով. Սպիտակ տուն

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հիմնվել է Սաուդյան Արաբիայի փողերի հիման վրա, ներառյալ՝ կառավարության անդամների, հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը: 

Ռոդսն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Սաուդյան Արաբիա այցից մեկ օր առաջ: Երկու երկրների հարաբերություններում պահպանվում է լուրջ հակասություններ: Մամուլի համաձայն՝ Սաուդյան Արաբիան սպառնում է վաճառել հարյուրավոր միլիարդ դոլարի նավթ, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսն օրենք ընդունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի փոխհատուցման մասին, որը կատարել են «Ալ Քաիդա»-յի անդամ հանդիսացող Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ:

«Ոչ թե, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունն է աջակցել «Ալ Քաիդա»-յին, այլ Սաուդյան Արաբիայում մի շարք շատ հարուստ մարդիկ, որոնք նվիրաբերություն են արել, երբեմն անմիջականորեն, ծայրահեղական խմբավորմանը»,- հայտարարել է Ռոդսը:

Ընդ որում, նրա խոսքերով` ահաբեկիչներն ֆինանսավորողների մեջ եղել են սաուդյան կառավարության պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթ վաճառելու սպառնալիքը, հայտնել է, որ Սպիտակ տունը դեմ է հանդես գալիս այդպիսի օրենքի ընդունմանը: Էռնեստի խոսքերով՝ նա վստահ է, որ Սաուդյան Արաբիան գիտակցում է համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության պահպանման կարևորությունը: