Բավ է պառակտվել
02-03-2016 08:56

Բեն Լադենը վախեցել է, որ կնոջ ատամնալիցքում լրտեսական չիպ կտեղադրեն

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը մշտապես ապրել է էլեկտրոնային սարքերի հանդեպ վախով, որոնք ԱՄՆ հետախուզությունը կարող էր դնել իր շրջապատում: Այդ մասին տեղեկանում ենք ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից թարգմանված և գաղտնազերծված փաստաթղթերից:
Նամակներից մեկում, որը ստորագրված է Աբու Աբդալլային, անհանգստություն է հայտնել իր կնոջ՝ Իրանում գտնվելու ժամանակ ատամնաբույժի այցելելու մտադրության հետ կապված: Մասնավորապես, ըստ նրա, կնոջ ատամնալիցքում կարող է չիպ դրվել: «Չիպի երկարությունը մոտավորապես հացահատիկի չափ է, լայնությունը՝ վերմիշելի նման»,- գրել է նա և հավելել, որ նամակը կարդալուց հետո պետք է այն ոչնչացնել: Բացի այդ, նամակներից մեկում Բեն Լադենը ահաբեկիչներին հրամայում է անհապաղ ազատվել ճամպրուկից՝ ենթադրյալ լսողական սարքերի պատճառով: Այն ստացել էին առևանգված աֆղան դիվանագետի փրկագնի համար: Գաղտնազերծված փաստաթղթերը 2009-2011 թվականների են: