Բավ է պառակտվել
17-09-2016 10:34

ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից փախած ազգությամբ եզդի Նադիա Մուրադն նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: 

23-ամյա Նադիան զբաղվելու է ստրկությունը վերապրած մարդկանց արժանապատվության պաշտպանությամբ: Անցած տարի նա պատմել է իր պատմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում:

Հիշեցնենք, Նադիա Մուրադն այս տարվա ապրիլին Երևանում էր: Նա մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին:
Նա պատմել էր այն սարսափների մասին, որի միջով անցել էր.
«Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու տեղ չկա: Ամբողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանության տակ: Սակայն մի տուն կար, որտեղից կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդիական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ տեղափոխվել եմ Գերմանիա:
Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին, մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից, բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»,- ներկայացրել է Նադիան: