Բավ է պառակտվել
18-04-2020 17:54

Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում իջել է Սրբագործ կրակը

 

Ավագ Շաբաթ օրը Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում կայացել է Սրբագործ կրակի վայրէջքի արարողությունը։
Առաջին անգամ արարողությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով․ զատկական հրաշքին ականատես են եղել ոչ թե հազարավոր հավատացյալներ, այլ միայն տարբեր հոգևորական թեմերի, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու մի քանի տասյակ հոգևորական։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսրայելում տաճարները փակ են։