Բավ է պառակտվել
29-10-2016 11:44

Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը

Ամերիկացի գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյանի մրցանակի արժանանալուց միայն երկու շաբաթ անց է մեկնաբանել պարգևատրումն ու հայտարարել, որ ընդունում է մրցանակը: 

Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին:

«Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա:

«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը: Իհարկե»,- վստահեցրել է նա և ասել, որ շատ պատվաբեր մրցանակ է:

Բոբ Դիլանը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:

Նա նշել է. «Դժվար է հավատալ, որ դարձել եմ Նոբելյան մրցանակակիր»: