Բավ է պառակտվել
09-11-2015 09:31

ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում 12 ավտոմեքենա գետնի տակ է անցել

Առնվազն 12 ավտոմեքենա գետնի տակ է անցել ԱՄՆ Միսիսիպի նահանգում` ռեստորանի ավտոկայանատեղիում:
Միջադեպը տեղի է ունեցել Մերիդիան քաղաքում: Ականատեսների համաձայն` նախ լսվել են ձայներ, այնուհետև անջատվել է էլեկտրականությունը և քանդվել է ճանապարհի մի մասը։ 
Աղբյուրը հայտնում է, որ առաջացած փոսի երկարությունը 120 մետր է, լայնությունը` 10 մետր: Անցքի խորությունը գնահատվում է 4.5 մետր։ 
Պատահարի պատճառները դեռ պարզվում են: Տուժածներ չկան։