Բավ է պառակտվել
12-12-2016 19:10

Մեծ Բրիտանիան և Հունաստանը ձերբակալել են մարդավաճառության մեջ ներգրավված 24 մարդու


Եվրոպական ոստիկանական գործակալության(Եվրոպոլ) աջակցությամբ Մեծ Բրիտանիան և Հունաստանը վնասազերծել են մարդավաճառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել են Եվրոպոլում:
Կազմակերպության հայտնում է, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 24 մարդ, և Հունաստանում խուզարկվել են մի քանի տներ:
Ենթադրվում է, որ ձերբակալվածները Աթենքում հիմնված այն խմբավորման անդամներ են, որը աջակցում էր Հունաստանից՝ Ֆրանսիայով և Իսպանիայով իրանական միգրանտների անօրինական փոխադրմանը Մեծ Բրիտանիա:
Քննիչները ենթադրում են, որ հանցագործները կեղծ փաստաթղթեր տրամադրելու և բուն փոխադրումն իրականացնելու համար յուրաքանչյուր միգրանտից ստացել են տասը հազար Եվրո:
Օպերացիայի ընթացքում բռնագանձվել են փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ, հիսուն հազար Եվրո գումար, և հարյուրավոր՝ անձը հաստատող կեղծ փաստաթղթեր: Օպերացիայի շրջանակներում հանցավոր խմբի ևս ինը անդամ էլ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում:
մեծ, բրիտանիա, հունաստան, աթենք, միգրանտներ, հանցավոր խմբավորում, վնասազերծել
էս նյութը մի դիր, մի րոպե
Մեծ Բրիտանիան և Հունաստանը ձերբակալել են մարդկանց մաքսանենգության մեջ ներգրավված 24 հոգու
Եվրոպական ոստիկանական գործակալության(Եվրոպոլ) աջակցությամբ Մեծ Բրիտանիան և Հունաստանը վնասազերծել են մարդկանց մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել են Եվրոպոլում:
Կազմակերպության տվյալներով հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 24 մարդ, իսկ Հունաստանում խուզարկվել են մի քանի տներ:
Ենթադրվում է, որ ձերբակալվածները Աթենքում հիմնված այն խմբավորման անդամներ են, որը աջակցում էր Հունաստանից՝ Ֆրանսիայով և Իսպանիայով Մեծ Բրիտանիա իրանական միգրանտների անօրինական փոխադրմանը :
Քննիչները ենթադրում են, որ հանցագործները կեղծ փաստաթղթեր տրամադրելու և բուն փոխադրումն իրականացնելու համար յուրաքանչյուր միգրանտից գանձել են տասը հազար Եվրո:
Օպերացիայի ընթացքում բռնագանձվել են փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ, հիսուն հազար Եվրո գումար, և հարյուրավոր անձը հաստատող կեղծ փաստաթղթեր: Օպերացիայի շրջանակներում հանցավոր խմբի ևս ինը անդամ էլ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում: