Բավ է պառակտվել
13-03-2014 09:35

Աշխարհի ամենամեծ փակ բուսաբանական այգին Սաուդյան Արաբիայում են կառուցում

Անապատում կառուցվող աշխարհի ամենամեծ փակ բուսաբանական այգին պատրաստ կլինի հաղորդ տարեվերջին, մասնավորապես հոկտեմբեր ամսին: Այն կառուցվում է Սաուդյան Արաբիայում:
Աբդուլլահ թագավորի միջազգային այգիները կկառուցվեն անապատի կենտրոնում՝ Սաուդյան Արաբիայի թագավորության Էր Ռիադ քաղաքի ծայրամասում: Քանի որ անապատային պայմաններն առանձնապես հարմար չեն զանազան էկզոտիկ բույսեր աճեցնելու համար, այգիները կփակվեն, իսկ այնտեղի կլիման մշտական հսկողության տակ կլինի: Երկու չհատվող crescents ձևով նախագծված շենքի դիզանի վրա աշխատում են բրիտանական Barton Willmore International ընկերության և Buro Happold Ճարտարապետական գրասենյակի մասնագետները: Այգու հատուկ առանձնացված հատվածում ազատ կճախրեն տարբեր էկզոտիկ թռչուններ: Միարժամանակ այնտեղ կտեղակայվի «Ֆիզիկայի այգի», լաբիրինթոս և բնական պատմության թանգարան, ինչպես նաև՝ այցելուների համար նախատեսված հանգստի գոտիներ: Այգին կգործի վերականգնվող էներգետիկայի՝արևից կամ քամուց ստացվող էներգիայի միջոցով, իսկ ջուրը կպահվի հսկայական ստորգետնյա տարաներում: