Բավ է պառակտվել
21-10-2021 12:03

Թուրքիայում չորս ռուսաստանցու են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Ստամբուլի գլխավոր դատախազության աշխատակիցներ անօրինական հետախուզական գործունեություն վարելու հետաքննության շրջանակում ձերբակալել են վեց մարդու, որոնցից չորսը ռուսներ են, գրում է Ինտերֆաքսը թուրքական Hurriyet թերթին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով ձերբակալվել են Ռուսաստանի չորս, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի մեկական քաղաքացի։

Ըստ թերթի՝ իբր ձերբակալվածները Թուրքիայում օտարերկրացիների դեմ համատեղ գործողություն էին նախապատրաստում, որի համար, իբր, նաև զենք էին ձեռք բերել: