Բավ է պառակտվել
21-03-2014 11:30

Յոթ մարդ է զոհվել ամենագնացի ձորն ընկնելու հետևանքով

Յոթ մարդ  է զոհվել, իսկ հինգը՝ վիրավորվել, Չինական Սիչուան նահանգում ուղևորներով ամենագնացի  ձորն է ընկնելու հետևանքով, հաղորդում է «Սինհուան»: Ուղեւորները 12-ն են եղել: Վթարի արդյունքում չի տուժել միայն վարորդը: Ըստ նրա` մեքենան փչացել է սահուն լեռնային տեղանքում: Վարորդը կանգնեցրել է մեքենան ու դուրս եկել, որպեսզի ստուգի վիճակը, որից հետո մեքենան սահել է ու ընկել ձորը: Վեց մարդ զոհվել է տեղում, եւս մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները: