ՉԺՀ-ի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել է 8 մարդ, երկուսն էլ համարվում են անհետ կորած:
Այդ տարածաշրջանում վատ եղանակի պատճառով տուժել է 400 հազար մարդ, վնասվել 18 հազար հա ցանքատարածություն: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ վերջին տեղատարափ անձրեւներն ամենաուժեղն էին վերջին 100 տարվա ընթացքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Ազգային օդերեւութաբանական կենտրոնի փորձագետների կանխատեսման` առաջիկա երկու օրերին Գուանդուն նահանգում անձրեւները կշարունակվեն, որը կարող է դառնալ բազմաթիվ սողանքների եւ սելավների պատճառ: