Բավ է պառակտվել
04-05-2016 11:08

Հնդկաստանի Թելանգանա նահանգում շոգից մահացել է 219 մարդ

Հնդկաստանի հարավում գտնվող Թելանգանա նահանգում շոգից մահացել է 219 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում ապրիլի սկզբից սկսած շոգ եղանակի պատճառով մահացել է մոտ 300 մարդ: Թելանգանայում վերջին օրերին մահացել է 41 մարդ: Առավել շատ մահվան դեպքեր են արձանագրվել Նալգոնդայի շրջանում՝ 76 մարդ: Օդերևութաբանական ծառայությունից զգուշացրել են, որ ևս երկու օր բարձր ջերմաստիճանը կպահպանվի: Մի շարք նահանգներում կանխատեսվում է 41-45 աստիճան տաքություն: