Թբիլիսիի Գլդանի թաղամասում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի. դեպքի վայրում հայտնաբերվել է 5-րդ զոհի դին:
Ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատի փլուզում։ Փրկարարները 2 զոհերին հայտնաբերել են ցերեկը, այնուհետև փլատակների տակից հայտնաբերվել է ևս 3 դի։
Երկու մարդ հոսպիտալացվել է այրվածքներով և վնասվածքներով։ Եվս 2 տուժածի վիճակ գնահատվում է բավարար, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Պայթյունից հետո բնակելի շենքից տարհանվել է 90 ընտանիք։