Բավ է պառակտվել
27-08-2016 17:59

Իտալիայում զոհերի թիվը հասել է 290-ի

Այսօր Իտալիայի Մարկե շրջանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորության արարողությանը ներկա է եղել Սերջիո Մատարելլային և վարչապետ Մատեո Ռենցին:
Աղետի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 290-ի: 2,5 հազար մարդ զրկվել է տներից, 388 տուժած էլ ներկա պահին հիվանդանոցում է գտնվում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ավերածություններ արձանագրվել են երեք շրջանում Լացիո, Ումբրի և Մարկե: Օգոստոսի 27-ը Իտալիայում սգո օր է: