Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, ավելի քան 100 մարդ էլ անհետ կորած է համարվում:
Նաև հաղորդվում է շենքերի, ճանապարհների ու կամուրջների վնասվածքների մասին: Որոնողական -փրկարարականն գործողությունը դժվարանում է տարերքից տուժած շատ շրջանների դժվարանցանելի տեղանքով:
Տեղի Կարմիր խաչի ղեկավարությունը հայտնել է երկրաշարժի վայրում գազի խոշոր արտահոսքի մասին:
6:0 մագնիտուդով հզոր երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ստորգետնյա ցնցումը եղել է ժամը 03:36-ին, դրան հաջորդել է եւս մեկ ցնցում՝ ավելի թույլ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ակումոլի քաղաքի մոտ՝ մոտ 4 –ից 10 կմ խորության վրա:
Ամատրիչե քաղաքը, քաղաքապետ Սերջիո Պիրոցիի խոսքով, երկրաշարժի հետեւանքով կիսով չափ փլվել է: Տուժել են նաեւ Ակումոլին, Պոստան ու Արկուատա դել Տրոնտոն: Ցնցումներ են զգացվել նաեւ Իտալիայի կենտրոնական մի շարք քաղաքներում՝ այդ թվում Հռոմում ու Բոլոնիայում: