Բավ է պառակտվել
17-08-2021 10:11

Հաիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը

Հաիթիում շարունակում են փլատակների տակից դուրս բերել և հաշվել շաբաթ օրվա ավերիչ երկրաշարժի զոհերին։ Փրկարարների վերջին տվյալներով արդեն կա ավելի քան 1400 զոհ և գրեթե յոթ հազար վիրավոր։

Երկուշաբթի Հաիթիի փրկարար ծառայությունը հայտարարեց, ըստ վերջին տվյալների երկրաշարժի հետևանքով զոհվել է 1419 մարդ:

Վիրավորվել և խեղանդամվել է ավելի քան 6900 մարդ:

Երկրաշարժը ավերել է ավելի քան 37,000 տուն:

Նախորդ օրը Հայիթիի փրկարար ծառայության ղեկավար Ջերի Չենդլերը ասել է լրագրողներին, որ տարածաշրջանի հիվանդանոցները ծանրաբեռնված են վիրավորներով: Վկայակոչելով դրանցից մեկի Ժերեմի քաղաքի Սուրբ Էնթոնի հիվանդանոցի ադմինիստրատորին, CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ բժիշկները ստիպված են եղել վրաններ տեղադրել բակում:

«Այժմ ամենահրատապ հարցը բժշկական օգնությունն է: Մենք սկսել ենք դեղեր և անձնակազմ ուղարկել երկրաշարժից տուժած հաստատություններ: Տարհանվել են որոշակի հատուկ շտապ օգնության կարիք ունեցողները, կտարհանվեն նաև այսօր ու վաղը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հաիթիի վարչապետ Արիել Անրին:

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պտի-Տրու-դե-Նիպ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայիթիի խիտ բնակեցված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում (125 կմ հեռավորության վրա) և հարևան երկրներում:

Տարածաշրջանում հետցնցումները շարունակվում են, հատկապես ուժեղ էր դրանցից մեկը շաբաթ ուշ երեկոյան (Եվրոպայում արդեն առավոտ էր), ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ 5,8 բալ: Դեռևս հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ վնաս է հասցրել այն։

Վարչապետ Անրին մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել աղետի գոտում՝ այնտեղ ուղղաթիռով թռիչքից հետո:

Առաջիկայում երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքներին կարող է խոչընդոտել հերթական բնական աղետը: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Հաիթին գտնվում է Grace արևադարձային փոթորկի հավանական հետագծի վրա, և երկուշաբթի-երեքշաբթի օրերին կարող են առատ անձրևներ տեղալ՝ ջրհեղեղներով և սողանքներով։

Խոչընդոտ՝ ի դեմս ավազակների
Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, տուժած շրջաններին օգնության առաքմանը կորող են խանգարել նաև Հայիթիին հատուկ հանգամանքները. Ամերիկա մայրցամաքի այս ամենաաղքատ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հիմնական մայրուղին անցնում է մայրաքաղաքի Մարտեսան շրջանով, որը հունիսի սկզբից վերահսկում են ու փակ պահում ճանապարհը զինված խմբավորումները:

«Բոլորը գիտեն, որ մենք խնդիր ունենք Մարտեսանի հետ, բայց մենք որոշեցինք, որ օգնությունը պետք է անցնի», - ասել է վարչապետ Արիել Անրին մամուլի ասուլիսում:

Վարչապետի խոսքով ՝ այս խնդրի կարգավորմամբ կզբաղվեն ոստիկանությունն ու զինվորականները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արագ օգնություն է խոստացել Հաիթիին`վիրավորներին բուժելու և ավերվածությունները վերականգնելու հարցում: