Առնվազն 31 մարդ է զոհվել Իրանի հյուսիսկենտրոնական Սեմնան նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ հավանական է, որ զոհերի թիվն ավելանա:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
«Զոհերի թիվը հասել է 31-ի, և մենք սպասում ենք, որ այս թիվն ավելանալու է»,- ասել է Սեմնանի նահանգապետ Ռեզա Խաբազը:
Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի Է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արևելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում: