Բավ է պառակտվել
09-10-2018 12:44

Երկրաշարժի զոհերի թիվը Ինդոնեզիայում գերազանցել է 2 հազարը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել 2010-ի։

Նման տվյալներ է տրամադրել տարրերային աղետների կանխարգելման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով “վիրավորվել է ավելի քան 10,6 հազ․տեղաբնիկ, որոնցին 2,5 հազարի վիճակը գնահատվում է ծանր։ Սուտոպո Նուգրոհոն նշել է, որ զոհերի ամենամեծ քանակը հայտնաբերվել է Պալու քաղաքում (Կենտրոնական Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն)։

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ Այնուհետ գրանցվել է ավելի քան 360 հետցնցում։ Հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով առաջացել է ցունամի, որի ալիքների բարձրությունը հասել է 5-7 մետրի։ Առաջին ցնցումներից 30 րոպե անց Մետրոլոգիայի, կլիմայի և գեոֆիզիկայի գործակալությունը չեղարկել է ցունամիի վտանգը, քանի որ սարքերը չեն կարողացել գրանցել տարրերքի մոտեցումը։