Բավ է պառակտվել
10-02-2023 11:59

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21642-ի, հայտնում է Interfax-ը, հղում անելով մերձավորարևելյան լրատվամիջոցներին։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ ուրբաթ առավոտվա դրությամբ զոհերի թիվը հասել է 18342-ի։ Տուժել է ավելի քան 74 հազ.

Սիրիայի տարածքում զոհերի թիվը հասել է 3300-ի։

Երկուշաբթի գիշերը հզոր երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները զոհերի և զգալի ավերածությունների պատճառ դարձան Թուրքիայի մի քանի նահանգում, ինչպես նաև հարևան Սիրիայում։

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը
Թուրքիայում և Սիրիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, Սիրիայում ​​մոտենում է 3 հազարի։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 21 հազար մարդ
Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ