Բավ է պառակտվել
10-09-2021 12:56

Դանիան առաջինը ԵՄ-ում վերացրեց կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները

Դանիան դարձավ առաջին երկիրը ԵՄ-ում, որն ամբողջությամբ վերացրեց հակակովիդային միջոցառումները երկրի ներսում, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
Որբաթ օրվանից Դանիայում չեղարկվել են վերջին սահմանափակումները․ գիշերային ակումբներ հաճախելիս «պատվաստման անձնագիր» ներկայացնելու պահանջը։

Մնացած վայրերում, օրինակ՝ ռեստորաններում ու մարզադահլիճներում այդ պահանջը վերացվել էր արդեն սեպտեմբերի 1-ից։

Ինչպես նշում են դանիական կրատվամիջոցները՝ երկիրը վերադառնում է «նախահամավարակային կյանքին»․ երկրի բնակիչները չեն կրում դիմակներ, գրասենյակները կրկին լի են աշխատակիցներով, դպրոցներն ու համալսարաններն աշխատում են ամբողջ ծավալով։ ՇԱբաթ՝ սեպտեմբերի 11-ին Կոպենհագենում կկայանա Եվրոպայում առաջին խոշոր համերգը, որին ներկա կլինի շուրջ 50 հազ․ հանդիսատես։

Միաժամանակ, այլ երկրներից Դանիա ժամանողները պետք է ներկայացնեն կամ պատվաստման մասին փաստաթուղթ, կամ բացասական ՊՇՌ թեստ։ Օդանավակայաններում դիմակ կրելը պարտադիր է։

Դանիայի բնակչության ավելի քան 50 տոկոսը ամբողջապես պատվաստվել են կորոնավիրուսից։ Համավարակի սկզբից երկրում արձանագրվել է COVID-19-ի 350հազ․ դեպք, որից մոտ 2,6 հազարը՝ մահվան ելքով։