Բավ է պառակտվել
31-05-2020 17:02

ԱՄՆ-ում ցուցարարները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

Կոլորադոյի հայկական համայնքի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել վանդալիզմի վերաբերյալ։ Այս մասին հաղորդվել է Facebook- ի օգտատերերից մեկի էջում:

«Մենք ցավով տեղեկացնում ենք, որ Դենվերի կենտրոնում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ աէրոզոլային ներկով պղծվել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած ոճրագործությունների բոլոր զոհերի հիշատակին նվիրված խաչքարն”, - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ բողոքի ցույցի առաջնորդները բազմիցս դատապարտել են բռնությունն ու վանդալիզմը:

“Մենք խաղաղ ցուցարարներին պատասխանատու չենք համարում այս արաքը կատարողների համար։ Որպես ամերիկացի հայեր, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ և դարերի ճնշումների երթարկված ազգ, ճանաչում և դատապարտում են շարունակվող անարդարությունն աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ և միանում ենք նրանց՝ Ջորջ Ֆլոյդի համար արդարություն պահանջելու կոչով”,- ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ քննարկվում են խաչքարը պաշտպանելու տարբերակներ, որը Նախիջևանում հայկական ժառանգությունը ոչնչացնելու ծրագրի շրջանակներում 2005 թ․ Ադրբեջանի կառավարության կողմից ոչնչացված Ջուլֆայի լեգենդար գերեզմանատան երեք հազար միջնադարյան խաչքարերից մեկի պատճենն է։

“Անհրաժեշտության դեպքում մենք նորից և նորից կվերականգնենք մեր սուրբ հուշարձանը՝ միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքներն ու հավասարությունը բոլորի համար”, - ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News- ը, ԱՄՆ 16 նահանգների առնվազն 25 քաղաքում հայտարարվել է պարետային ժամ չդադաչող զանգվածային բողոքների պատճառով:

Անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով ուղոեկցվող ակցիաները սկսվեցին այն բանից հետո, մայիսի 25-ին Մինեապոլիսում կալանավորման ժամանակ սպանվեց 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Ձերբակալությանը մասնակցող ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան դեմքով ներքև պառկեցրեց ասֆալտին և ծնկով սեղմեց պարանոցը՝ մի քանի րոպե պահելով նրան այս դիրքում, մինչև Ֆլոյդը դադարեց շնչել:

Աֆրոամերիկացու մահը Black Lives Matter շարժման բողոքի նոր ալիք բարձրացրեց: Ֆլոյդին սպանած ոստիկանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, սակայն ցուցարարները պահանջում են, որ պատիժ կրեն նաև կալանավորման մեջ ներգրավված մյուս երեք ոստիկանները: Մի շարք քաղաքներում զանգվածային գործողությունները հանգեցրել են ավերումների և թալանի: Ոստիկանությունը ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է օգտագործել: