Բավ է պառակտվել
29-01-2014 14:59

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն անրադարձել է ղարաբաղյան խնդիրն

 ԱՊԱ-ն հայտնում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոմպրոմիսի կոչ է արել:
Լրագրողների հետ զրույցում դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ղարաբաղյան հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով: Այդ խնդրի լուծման հարցում երկու կողմերը պետք է կոմպրոմիսի գնան:
Ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ կողմերը պետք է մոբիլիզացնեն բոլոր ուժերը՝ այդ ձգձգված հակամարտությունը լուծելու:
«Հուսով ենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: Երկու երկրների նախագահների վերջին հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք նում զերծ մնալ դիվերսիաներից ու սադրանքներից»,-հավելել է դեսպանը: