Բավ է պառակտվել
09-12-2024 22:37

Եվրոպական տասը երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներից ապաստանի դիմումների ընդունումը։

Առնվազն տասը եվրոպական երկրներ հայտարարել են, որ կասեցնում են սիրիացի փախստականների ապաստանի դիմումները, հայտնում է BBC-ն։

Այդ մասին առաջինը հայտարարել են Գերմանիան և Ավստրիան, որին հաջորդում են Շվեդիան, Հունաստանը, Դանիան և Նորվեգիան։ Այնուհետեւ այս որոշմանը միացել են Մեծ Բրիտանիան, Բելգիան եւ Նիդեռլանդները։ Նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիան, սակայն պաշտոնական հայտարարություն սպասվում է ավելի ուշ։

Այս միջոցառումները նշանակված են որպես ժամանակավոր։ Նիդեռլանդները, մասնավորապես, հայտնել է, որ հայտերի քննարկումը կսառեցվի առաջիկա վեց ամսով։ Միաժամանակ երկրում չեն իրականացվի սիրիացիների արտաքսումներ, որոնց դիմումները դեռ ընթացք չեն ստացել, պարզաբանում է NOS-ը։