Բավ է պառակտվել
30-04-2016 13:54

Հազարավոր ուխտագնացներ են հավաքվել Երուսաղեմում Օրհնյալ կրակի ակնկալիքով

Աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավո քրիստոնյաներ են հավաքվել Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի հաղորդակից դառնան Օրհնյալ կրակի արարողությանը, որն ամեն տարի ուղղափառների Զատիկի նախօրեին վառվում է Կուբուկլիայում՝ Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում Տիրոջ գերեզմանաքարի վրա:
Ուխտագնացները վաղ առավոտից հավաքվել են Հին քաղաքի նեղ փողոցներում,մարդկանց բազմության երկարությունը երեք կիլոմետրի է հասնում: Ոստիկանությունը հերթապահություն է սահմանել է հնարավոր հրմշտոցը կանխելու համար: