Բավ է պառակտվել
27-02-2020 16:07

Աղջիկը ծնվել է կորոնավիրուսով և 17 օր անց ինքնուրույն ապաքինվել

Նորածին երեխան, ով վարակվել էր COVID-19 կորոնավիրուսով 17 օր անց լիովին ապաքինվել է։ Ընդ որում, երեխան դեղամիջոց չի ընդունել:

Նշվում է, որ աղջկա մոտ հիվանդության ախտանիշները այնքան էլ լուրջ չէին: Նրա մոտ ախտորոշվել են միայն սրտի աննշան խնդիրներ: Միևնույն ժամանակ, նա չի ունեցել շնչառական խնդիրներ, հազ և ջերմություն: Այդ իսկ պատճառով բժիշկները դեղամիջոցներն օգտագործել են միայն սրտի բուժման համար: Այս մասին հայտնել է Ուհանի Ցզեն Լինկոնգ հիվանդանոցի նեոնատոլոգիական բաժանմունքի բժիշկը:

17 օր անց Սյաո Սյաոյի անալիզներում կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Հայտնի է, որ Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցում ծնվել է Սյաո Սյաո անունով մի աղջնակ, ում COVID-19 վիրուսը փոխանցվել է ծնողներից մեկից: