Բավ է պառակտվել
11-08-2022 18:26

Նոր լոքդաուն՝ մի քանի միլիոն չինացիների համար

Չինաստանի որոշ քաղաքների իշխանությունները սահմանափակող միջոցներ և արգելափակումներ են մտցրել COVID-19-ի նոր բռնկումները զսպելու համար, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ հայտնվել են մեկուսացման ռեժիմում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները։

Այսպես, Չինաստանի Իվու քաղաքում (Չժեցզյան նահանգ), որը խոշոր արտադրական և արտահանման կենտրոն է, բնակիչները երեք օր չեն կարող լքել իրենց տները։ Այսպիսով, Իվուի 1,9 միլիոն բնակիչները, Չինաստանի այլ քաղաքների միլիոնավոր բնակիչների հետ միասին, կարող են լքել իրենց տները միայն մթերային խանութ կամ հիվանդանոց գնալու համար:

Չինաստանի Ակսու քաղաքում (Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջան, ՍՈւԻՇ) հինգշաբթի օրվանից որոշ քաղաքացիների թույլատրվում է գնալ աշխատանքի, մինչդեռ բնակչության մեծամասնությունը կարող է լքել տունը միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Բացի այդ, չորեքշաբթի օրվանից գործում է հնգօրյա լոքդաուն ՍՈւԻՇ-ի վարչական մայրաքաղաք Ուրումչի քաղաքի կարևորագույն շրջաններրում:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ չորեքշաբթի օրվա դրությամբ մայրցամաքային Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1993 դեպք։

Չինաստանում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 232 հազար և մահվան 5,2 հազար դեպք։