Բավ է պառակտվել
20-11-2022 16:23

«Ժամում մինչև 10 պայթյուն». Կամչատկայում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը

Կամչատկայում ժայթքել է Կլյուչևսկոյ հրաբուխը. Գրանցվել են ժամում մինչև 10 պայթյունի հաճախականությամբ թեժ մագմայի արտանետումներ, սպասվում է լավայի արտահոսք, կիրակի հայտնել է ՌԴ ԳԱ Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության ինստիտուտի մամուլի ծառայությունը։

«Կամչատկայում սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի` Կլյուչևսկոյի ժայթքումը: Գրանցվել են տաք ռումբերի արտանետումներ՝ ժայթքում` ժամում մինչև 10 պայթյուն հաճախականությամբ: Գիտնականները ակնկալում են լավայի և ցեխի հոսքեր, որոնք կանցնեն հրաբխի շրջանում գետերի հուների երկայնքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժայթքումը սկսվել է գագաթային խառնարանում: Հրաբխի զգալի խորության պատճառով՝ մոտ 200 մ, եզրից վեր տեսանելի են միայն առանձին արտանետումներ։ Գիտնականները զգուշացնում են, որ ժայթքման ինտենսիվությունը կմեծանա։ Ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Օզերովը մանրամասնել է, որ Կլյուչևսկոյ հրաբխի ժայթքումները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մեկ տարի։

Կլյուչևսկոյ հրաբուխը, որի բարձրությունը 4800 մ է, Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Նրա տարիքը գնահատվում է 7 հազար տարի։ Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի սկզբին և շարունակվել մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը։