Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, Ղազախստանի վարչապետի տեղակալ է նշանակվել:
«Երկրի նախագահի հրամանով Դարիգա Նազարբաևան նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
2012 թվականին Դարիգա Նազարբաևան պատգամավոր է դարձել և ղեկավարել սոցիալ-մշակութային զարգացման հարցերով Մաժիլիսի հանձնաժողովը: 2014 թվականի ապրիլի 3-ին նա միաձայն ընտրվել է Մաժիլիսի փոխխոսնակ և «Նուր Օթան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար։
Բավ է պառակտվել