Բավ է պառակտվել
05-02-2016 12:10

Դոնալդ Թրամփը ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի, ինչին արժանանալու համար առաջարկվել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թեկնածությունը:
 Թրամփի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ առաջարկը ներկայացվել է Միացյալ Նահանգներից։
Դրա հեղինակի կարծիքով՝ «Թրամփն արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի` արմատական իսլամի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, միջուկային ծրագիրը զարգացնող Իրանի ու կոմունիստական Չինաստանի դեմ գաղափարախոսական պայքար մղելու համար»: