Բավ է պառակտվել
08-05-2014 15:32

Դոնեցկը հրաժարվում է հանրաքվեն հետաձգել

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն հայտարարել է, որ չի հետաձգի հանրաքվեն և այն կանցկացնի նախապես որոշված օրը՝ մայիսի 11-ին, գրում է zn.ua-: Աանկախության վերաբերյալ հանրաքվեն չհետաձգելու մասին որոշել են «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ժողովրդական խորհրդի անդամները: Համապատասխան որոշումը կայացվել է միաձայն. «կողմ» է քվեարկել 78 պատգամավոր: Դաշնայնացման կողմնակիցները նշել են, որ «ողջ հարգանքով» են վերաբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն հանրաքվեն անցկացնելու գործընթացը կանգնեցնել արդեն չեն կարող: «Դա մեր որոշումը չէ, դա Դոնբասի ժողովրդի որոշումն է: Դոնբասի ժողովուրդը հնարավորություն է ստացել քաջություն ցուցաբերել, և մենք իրավունք չունենք նրանց այդ հնարավորությունից զրկելու»,- հայտարարել է դաշնայնացման կողմնակիցներից մեկը: Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Ուկրաինայի հարավ-արևելքի ռուսամետ տրամադրված ակտիվիստներին հետաձգել հանրաքվեի անցկացումը։