Բավ է պառակտվել
27-03-2023 16:13

Իսրայելի երկու գլխավոր նավահանգիստները չեն գործում համընդհանուր գործադուլի պատճառով

Իսրայելի երկու գլխավոր նավահանգիստները՝ Հայֆան և Աշդոդը, երկուշաբթի օրը փակվել են իրավական բարեփոխումների դեմ համընդհանուր գործադուլի շրջանակներում, հայտնում է Ինտերֆաքսը՝ Sky News-ին հղումով։

Հեռուստաալիքը, վկայակոչելով Հայֆայի նավահանգստային վարչության ներկայացուցիչներին, հայտնում է, որ երկուշաբթի նավահանգիստը չի գործի։ Ավելի վաղ Sky News-ը նմանատիպ տեղեկություն էր ստացել Աշդոդ նավահանգստից, որով Իսրայելը ստանում է ներմուծվող ապրանքների 60%-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակցիայի շրջանակներում դադարեցվել են թռիչքները Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանից, փակվել են մանկապարտեզները, դպրոցները և առևտրի կենտրոնները։
Դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են արդեն 12 շաբաթ, հանգեցրել են բախումների ոստիկանության հետ, որոնք ստիպված են եղել մի քանի անգամ օգտագործել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։