Ֆրանսիական Air France ավիաընկերության 2 ինքնաթիռներ, որոնք ուղևորվել են ԱՄՆ-ից Փարիզ, չեն հասել նշանակման կետ` պայթյունի սպառնալիքի պատճառով :
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել երևանյան ժամանակով լուսադեմին։
Airbus A380 օդանավը, որը դուրս է եկել Լոս Անջելեսից, ուղարկվել է Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայան: Հաղորդվում է, որ օդանավում եղել է 497 ուղևոր: Նշվում է, որ նման որոշում կայացվել է ռումբի մասին ահազանգից հետո:
«Իրավապահ մարմինները բավականին լուրջ են վերաբերվում ցանկացած սպառնալիքի, այդ պատճառով էլ համապատասխան կերպ են արձագանքում»,- հայտնել է ՀԴԲ գործակալ Թոդ Փալմերը:
Մյուս ինքնաթիռը` Boeing 777-ը, որն ուղևորվել է Վաշինգտոնից, վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքս քաղաքի օդանավակայանում: Բոլոր 297 ուղևորները տարհանվել են։
Բավ է պառակտվել