Բավ է պառակտվել
05-06-2019 20:47

Հայազգի երկու գործարար կին տեղ են գտել ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում

Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ ամենհարուստ կանանց՝ America’s Richest Self-Made Women վարկանիշային ցանկը, որում տեղ են գտել հայկական արմատներով երկու կին։

Ոսկերչական զարդերի դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը 520 մլն դոլար կարողությամբ զբաղեցրել է 42-րդ տեղը։ Նա հիմնադրել է “Alex&Ani” բրենդը, որը կոչել է իր ավագ դստրերի անուններով։ Ռաֆաելյանը հայ գաղթականների թոռ է, նրա հայրը պատրաստում էր ամերիկյան դրոշի տեսքով նշաններ և բիժուտերիա Ռոդ Այլենդի ֆաբրիկայում, որտեղ այժմ արտադրվում են “Alex&Ani” բրենդի ոսկերչական զարդերը։

Forbes-ի վարկանիշային աղյուսակում 57-րդ տեղը զբաղեցրել է ”սոցիալական մեդիայի թագուհի” Քիմ Քարդաշյանը։ Հեռուստաաստղի և մոդելի կարողությունը գնահատվում է 370 մլն դոլար: Նրա եկամուտների հիմնական աղբյուր է հանդիսանում երկու տարի առաջ հիմնադրած KKK սեփական կոսմետիկական ընկերությունը, որի վաճառքները 2018 թվականին կազմել են 100մլն դոլար։

Ապագայում Քարդաշյանը նախատեսում է գնալ իր հանգուցյալ հոր՝ նախկինում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով և զբաղվել իրավագիտությամբ։

Ցուցակում է հայտնվել նաև Քիմի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները (23-րդ տեղ՝ 1մլրդ ունեցվածքով) և ինտերնետ գործարար, ներդնող Ալեքսիս Օհանյանի կինը՝ հանրաճանաչ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (80-րդ տեղ՝ 225մլն դոլար)։

Forbes-ի վարկանիշային ցանկը գլխավորել է տանիքի ծածկերի, սայդինգների և լուսամուտների խոշոր ամերիկյան արտադրող ABC Supply ընկերության ղեկավար Դիանա Հենդրիքսը, ում կարողությունը գնահատվել է 7 մլրդ դոլար: Հենդրիքսը բիզնեսը հիմնադրել է 1982 թվականին ամուսնու հետ միասին, ում մահից հետո՝ 2007 թվականին իր վրա է վերցրել ընկերության ղեկավարությունը։