Բավ է պառակտվել
04-04-2014 09:40

Ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով ՌԴ-ում 25 ուկրաինացի է ձերբակալվել

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնից տեղեկացնում են, որ ՌԴ տարածքում 25 ուկրաինացի է ձերբակալվել, այդ թվում «Պրավիյ սեկտոր» կազմակերպության երեք ակտիվիստ գրում է lenta.ru-ն:
Բոլոր ձերբակալվածները կասկածվում են Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Կալմիկիայում և Թաթարստանում ահաբեկչությունների պատրաստման մեջ: Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ հաստատել են, որ հրահանգներ են ստացել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչներից Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժումների վայրերի լուսանկարահանում անցկացնելու վերաբերյալ: Կասկածներ չառաջացնելու համար նրանք ներկայացել են մանկական լուսանկարչությամբ զբաղվող «Զապադ-Վոստոկ» ուկրաինական ընկերության աշխատակիցներ: Ըստ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության տվյալների՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն օգտագործում է այդ ընկերությունը Ռուսաստանի տարածքում հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: