Բավ է պառակտվել
20-02-2015 09:07

Ջեն Փսակին հեռանում է ԱՄՆ-ի Պետդեպից

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հեռանում է իրեն զբաղեցրած պաշտոնից: Ապրիլից նա կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը, որը համարվում է կարիերայի առաջընթաց: Ինչպես հայտնում են տեղյակ աղբյուրները, Ջենիֆեր Փսակին հեռանում է Պետդեպից հղիության պատճառով: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ 36-ամյա Փսակին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այն մասին, որ հուլիսին նա մայր է դառնալու: Փսակիի նախածննդյան արձակուրդի ընթացքում նրա պարտականությունները Սպիտակ տանը կկատարի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ Էմի Բրանդաժը: Փսակին հաստատել է տվյալ նորությունը՝ Twitter-ում գրառման միջոցով: «Ուրախ եմ ապրիլից Սպիտակ տան թիմին  միանալուն: <...> Կարոտելու եմ Պետդեպի իմ աննկարագրելի գործընկերներին», - գրել է նա: Ապրիլի 1-ից Փսակին կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը և իր կարգավիճակով չի զիջի Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էրնեսթին: