բավ է պառակտվել
29-10-2020 11:44

Ջո Բայդենը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած հրադադարի տապալումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետ է սպասռնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արդեն իսկ չափազանց մեծ վնասներ է կրել, և նրանց անվտանգությունը պետք է պաշտպանել»,- ասված է Բայդենի տարածած հայտարարության մեջ։

Նա նշել է, որ մեկ ամիս ձգվող մարտերից հետո, վաղուց ժամանակն է, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղղակիորեն աշխատի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ`անհապաղ դեէսկալացիա ապահովելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ կանգնեցնելու համար:

«Մինչ Թրամփը քարոզարշավների հանրահավաքներում պարծենում է գործարքներ կնքելու իր հմտություններով, նա դեռ պետք է անձամբ ներգրավվի այս պատերազմը դադարեցնելու գործում: Վարչակազմը պետք է ամբողջությամբ կատարի, և չհրաժարվի Ազատության աջակցության ակտի 907-րդ Բանաձևի պահանջներից ՝ դադարեցնելու ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան, և կոչ անելու Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարմամբ, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների ներկգրավմամբ»,- ասել է Բայդենը:

«Միացյալ Նահանգները, եվրոպացի գործընկերների հետ միասին, պետք է առաջնորդի դիվանագիտական ​​ջանքերը՝ դադարեցնելու մարտերը, ինչպես նաև պահանջի միջազգային մարդասիրական օգնություն՝ տառապանքներին վերջ տալու համար», — նշել է Ջո Բայդենը և հավելել, որ իր կառավարման ներքո այդպես էլ կվարվեն։

Արմինե Գևորգյան

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բայդենը վստահ է, որ կհաղթի, Թրամփը նույնպես
Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները․ սոցիոլոգ
Վիտալի Բալասանյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու (Տեսանյութ)