Բավ է պառակտվել
13-04-2019 13:14

Ջուլիան Ասանժը տեղափոխվել է հատուկ հսկողության բանտ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է “Բելմարշ” բանտ: Այս մասին հաղորդել է AFP- ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Գործակալության տվյալներով, “Բելմարշը” բրիտանական հատուկ հսկողության 8 բանտերից մեկն է: Այն A կարգի է, ինչը նշանակում է, որ այնտեղ կարող են պահվել առանձնապես ծանր, այդ թվում՝ պետական գաղտնիքի մասին օրենք հետ կապված հանցագործություններ կատարած բանտարկյալները:

Ասանժին ձերբակալալ են 2012 թվականին նրա կողմից գրավի պայմաննները խախտելու գործի լսումների ժամանակ։ Նրան սպառնում է մինչև մեկ տարի ժամկետով բանտարկություն։

Ապրիլի 11-ին Էկվադորի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին է հանձնել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Նրա կալանավորման ֆորմալ պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա 2012 թվականին ազատ է արձակվել գրավի դիմաց, բայց հետո չի ներկայացել դատարան, ինչպես նաև ԱՄՆ արտահանձնվելու հայցադիմումը, որտեղ Ասանժին հետապնդում են լրտեսության համար։