APA-ն հայտնում է, որ փեստրվարի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան:
Բաքու են ժամանել ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից ՄԽ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր սպասվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ : Բաքվից հետո Ֆորն ու Ուորլիքը կայցելեն Հայաստան: Հունվարի 23-24-ին Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Դրանից հետո միջնորդները հայտարարեկլ էին կողմերի` խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու վճռականության մասին: