12-07-2018 21:31

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման սկզբունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը նախօրեին ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Հանդիպմանը ներկար էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Սա Հայաստանի և Ադրբեջանի ընտրություններից հետո կողմերի միջև առաջին հանդիպումն էր բարձր մակարդակով։
Նախարարները ներկայացրել են իրավիճակի իրենց տեսակետը և քննարկել բանակցություններին վերադառնալու քայլերը։ Կողմերը քննարկել են հաջորդ հանդիպումների մի քանի թեմաներ` ներառյալ վստահության ամրապնդման քայլերը։

Համանախագահները կարևորել են լարվածության թուլացումը և ռազմատենչ հռետորության բացառումը։ Նրանք հաստատել են կողմերի` Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ լուծում գտնելու հավատարմությունը` ներառյալ ուժի և ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

Նախարարները պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո։