Բավ է պառակտվել
29-08-2018 10:53

Բնապահպաններն ահազանգում են, խորհրդականներն ավելացնում են Սևանից ջրառի ծավալը

Օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որի համաձայն նախատեսված 170մլն խ․մ․փոխարեն ջրառն այս տարի կկազմի առավելագույնը 210 մլն խ․մ։

Երկու օր է, ինչ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն Սևանից լրացուցիչ ջրառի դեմ բողոքի ցույցեր են անում խորհրդարանի շենքի առջև։

Օրինագծին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ ՝ 1-ը, ձեռնպահ չի եղել։
Նախագիծը ներկայացնող ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշել է, որ փոփոխության ընդունումը հնարավորության կտա ֆերմերների 55 հազար ընտանիքի ոռոգել իրենց հողերը։
“Ջրի կորուստները կազմում են 40%։ Հուլիսից սկսած ոռոգման համակարգերն անցել ջրի խնայողության խստագույն ռեժիմի, փորձելով ամեն գնով լրացնել 120մլն խ․մ․դեֆիցիտը։ Այսօր այն իջեցված է մինչև 40մլն․խ․մ, և կգործարկվեն բոլոր հնարավորությունները, որպեսզի առաջին փուլում նախատեսված 25մլն․ խ․մ․-ը չգերազանցվի”, - ասել է Գաբայանը։

Չորային եղանակի պատճառով 2017թ․ջրառի նախատեսված 170 մլն․խ․մ․ ծավալն ավելացվել էր 100մլն. խ․մ-ով` հասցնելով այն 270մլն խ․մ-ի։ 2018 թ․ համար նույնպես պլանավորվել էր 170 մլն խ․մ ջրառի ծավալ։

Սևանա լիճը՝ տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրը, Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձրադիր լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում, 1914 մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք լճի երկարությունն ավելի քան 70 կիլոմետր է, իսկ ջրային հայելու մակերեսը կազմում է մոտ 1,5 հազար քառակուսի կիլոմետրի։ Սևանից սկիզբ է առնող միակ գետը Հրազդանն է (Արաքսի վտակը), մինրդեռ լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնց ավազանների գումարային տարածքը կազմում է 2776 քառ․ կիլոմետր։ Նախատեսվում է մինչև 2030թ․ լճի մակարդակը բարձրացնել օպտիմալ 1903,5 մետրի։