Բավ է պառակտվել
07-02-2019 21:22

Ադրբեջանի “բնապահպանական բողոքն” ընդդեմ Հայաստանի ճանաչվել է անհիմն

Հայաստանի բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ 2011 թվականին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով ներկայացված “Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին” կոնվենցիայի պահանջների չկատարմանը վերաբերող Ադրբեջանի բողոքն անհիմն է ճանաչվել։

“Այսօր կոնվենցիայի Կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները, և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել”– ասվել է հաղորդման մեջ։

Տեղեկացվել է, որ “Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին” կոնվենցիայի շրջանակներում գործողություններն իրականացվել են Հայաստանի Արտաքին գործերի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ հանատեղ։