Բավ է պառակտվել
15-04-2019 15:38

Փորձագետը գնահատել է Ասանժի հասցեին Էկվադորի նախագահի արված մեղադրանքները

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը RT -ի հետ զրույցի ընթացքում մեկնաբանել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հայտարարությունն այն մասին, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը փորձել է օգտագործել դեսպանատունը որպես “լրտեսության կենտրոն”։

“Շատ դժվար է պատկերացնել, ինչպե՞ս է հնարավոր՝ գտնվելով մեկուսացված դեսպանատանը և վերջին շրջանում անգամ համացանցին հասանելիություն չունենալով որևէ լրտեսային ցանց ստեղծել։ Ըստ երևույթին, դա ինչ-որ կանխարգելիչ քայլ է Էկվադորի կառավարության կողմից։ Ակնհայտ է, որ կա գիտակցություն, որ նախագահ Լենին Մորենոյին կմեղադրեն Ասանժին հանձնելու և մարդասիրական նորմերից հրաժարվելու համար։ Մանավանդ, եթե, նա այնուամենայնիվ, ԱՄՆ-ում հայտնվի։ Այնպես որ, նախագահն իր ելույթով փորձում է շտկել իրավիճակը։ Բայց ինձ այդ հայտարարությունը համոզիչ չի թվում”,-ասել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ “լրտեսության կենտրոնի” մասին հայտարարությունը կարելի է անվանել Ասանժի մասին միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու փորձ, ով “նշանակալի և պաշտամունքային անձ” է հանդիսանում:

Ավելի վաղ RT -ն գրել է Էկվադորի նախագահի արդարանալու փորձի մասին, ով մեղադրել է Ասանժին այլ երկրների գործերին միջամտելու համար։

“Բոլորը վախենում են կիբերտարածքում ինչ-որ գործողություններից և դիվերսիաներից։ Արդեն հայտարարություններ են եղել, որ հաքերները այդ իրավիճակն անարձագանք չեն թողնի։ Այսինքն, եթե Ասանժին արտահանձնեն ԱՄՆ, և լուրջ մեղադրական որոշում կայացվի՝ հաքերների համայնքը պատասխան միջոցներ կձեռնարկի։ Կարծում եմ, սրան լուրջ են վերաբերվում։ Այդ պատճառով, Էկվադորի նախագահի հայտարարությունն ուղղված է այն մարդկանց, ովքեր կարող էին Ասանժի համախոհ դառնալ։ Փորձ է արվում նախօրոք վարկաբեկել նրան և ներկայացնել որպես հանցագործ, այն էլ՝ քաղաքական թեքումով։ Բայց քանի որ Էկվադորում գնացել են դրան՝ պետք է հաշվի առնեն նաև հնարավոր հետևանքները”,- եզրափակել է Կորտունովը։