Բավ է պառակտվել
01-08-2015 08:43

Էրդողանը կրակի հետ է խաղում

Թուրքիան հայտնել է 2012 թվականին սկսված խաղաղ գործընթացի ավարտի մասին, որի նպատակն էր Քրդական Աշխատավորական կուսակցության ապստամբների հետ ընդհանուր եզրեր գտնելը: Երկրի բնակչության քրդական մասը, հավատալով Էրդոհանի խոստումներին առ այն, որ նա երկրում խաղաղություն է հաստատելու, ներկա նախագահին վճռական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ-ի ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ բարեփոխումների փաթեթը դատարկ էր, իսկ թուրքական կառավարության` ԻՊ նկատմամբ կողմնապահ վերաբերմունքը Սիրիայի Քոբան քրդական քաղաքի պաշարման ժամանակ, վերջնականապես դիմակազերծեց թուրքական կառավարությանը: Վրդովված քրդերը հունիսին օժանդակեցին ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ կարողացավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: 80 պատգամավորական մանդատ ձեռք բերելով ԺԴԿ-ն փարատեց Էրդողանի բոլոր հույսերը` խորհրդարանում սեփական գերիշխանությունը հաստատելու, ում Արդարության և Զարգացման կուսակցությունը զրկվեց խորհրդարանական մեծամասնւթյունից: Նախագահ Էրդողանը փորձեց դիմել քաղաքական «գոտկատեղից ներքև հարվածի»` օգտագործելով ահաբեկիչությունների վտանգը սեփական շահերով և հույս ունենալով ժողովրդին միավորել իր անձի շուրջ` վերահաս վտանգի առաջ:

Գլխավոր թշնամու դերում մինչ այժմ քրդական «անջատողականներն են»(Սիրիայում առաջացող ինքնավար մարզի գործունեության ֆոնին) և Քրդական Աշխատավորական կուսակցության «ահաբեկիչները», ովքեր ոչ շատ վաղուց «խաղաղ գործընթացի» գլխավոր հովանավորներն էին: Արևմտյան գործընկերների համար, թուրքական կառավարությունը իրականացնում է պայքար ԻՊ դեմ: Բայց սա ընդամենը քող է, որովհետև մի քանի ավիահարվածները և մի քանի հարյուր սիրիական չափավոր ընդդիմադիրնեը ոչինչ են ԻՊ իրական հզորության դեմ, որին ի դեպ Թուրքիան մինչ այժմ պաշտպանում էր:

Ինչը վերաբերում է հուլիսի 20-ին մահապարտի իրականացրած ահաբեկչությանը, որ խլել է 32 քուրդ կամավորի կյանք, ովքեր օգնում էին վերականգնել Քոբանը, այստեղ կան բավականաչափ հիմնավորված կասկածներ ոստիկանական սադրանքների վերաբերյալ: Մահապարտի ինքնությունը, որից պայթյունից հետո բառացիորեն ոչինչ չէր մնացել, հաջողվեց պարզել հրաշքով պահպանված անձնագրով: Նրան «ինչ որ հրաշքով» հաջողվեց անցնել ոստիկանները մոտով, ովքեր քրդերի հավաքի ժամանակ զննում էին անցկացնում: «Ինչ որ հրաշքով»բոլոր տեսախցիկները անջատված էին: Եվ բացի այդ ԻՊ-ն, որը անպայման հայտնում է իր բոլոր «գործողությունների» մասին, չի շտապում իր վրա վերցնել ահաբեկչության համար պատասխանատվությունը, ինչն էլ, ինչպես ենթադրվում էր, հանգեցրեց քուրդ ակտիվիստների վրեժխնդրությանը ինչից էլ օգտվեց Անկարան` կասեցնելու համար խաղաղ գործընթացը:
Թուրքիայի պատմությունը բավական հարուստ է զանազան ոստիկանական սադրանքների և մեքենայությունների` սկսած Մեծ եղեռնից ավարտած 1950-60-ական թթ. Հունական ջարդերով: 2013թ-ին 3 քուրդ ակտիվսիտների սպանությունը Փարիզում ապացուցե, որ թուրքական գաղտնի ծառայությունները խտրություն չեն դնում ոչ մեթոդների, և ոչ էլ գործողությունների վայրի իրականացման մեջ` լինի դա Թուրքիան թե Եվրոպայի կենտրոնը: Արևմուտքը սակայն շտապում է ամեն կերպ օժանդակել Թուրքիային. ԻՊ բազաների ռմբակոծում, զանգվածային ձերբակալություններ, «ահաբեկչության օժանդակման» համար քուրդ պատգամավորների հալածանքներ: Այս ամենը հանգեցնում է այն մտավախությանը, որ Անկարան միգուցե կվերադառնա դաժան 1990-ականների իրականությանը:
Թուրքական հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում: Անկարան պետք է վերսկսի երկխոսությունը և ճանաչի քրդերի իրավունքները, ինչպես նա պահանջում է ճանաչել Կիպրոսում բնակվող 200 000 թուրքերի իրավունքները: