Բավ է պառակտվել
10-03-2019 12:40

Էրդողանը հայերենով ցավակցել է Հայոց պատրիարքի մահվան կապացությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ իր Twitter-ում հայերենով գրառում է կատարել:

Արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին Ստամբուլի հայկական հիվանդանոցում 62 տարեկան հասակում: Նա երկար տարիներ տառապում էր ծանր հիվանդությամբ:

“Խոր վշտով տեղեկացա Թուրքիայի Հայոց պատրարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին։ Այս կապակցությամբ ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին և մեր հայ քաղաքացիներին”,- գրել է Էրդողանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: 2008 թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է հարաբերությունների կարգավորման գործընթացը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են ՛Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2017 թ. սեպտեմբերին, խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք չի դրել Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար, իսկ Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է ներկայացնում Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման համար: 2018 թվականի մարտի 1-ին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին: