Բավ է պառակտվել
27-01-2014 11:40

12-ամյա երեխան կոկարդիլոսի զոհ

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երեկ առավոտյան, Ավստրալիայի հյուսիսում 12-ամյա տղան դարձել է կոկորդիլոսի զոհ: Չնայած տղայի որոնումները շարունակվում են, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ նա, ամենայն հավանականությամբ, զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել Կակադու ազգային պարկում` Դարվինից 200 կմ դեպի արևելք: Մի քանի դեռահասներ լողալիս են եղել լճակում: Հանկարծ նրանցից մեկի վրա կոկորդիլոս է հարձակվել` կծելով ձեռքը: Երբ երեխային հաջողվել է արագ դուրս գալ ջրից, կոկորդիլոսը բռնել է մեկ այլ տղայի եւ թշվառին ջրի տակ քաշել: Այսօր արգելոցի տեսուչները դեպքի վայրից ոչ հեռու սպանել են երկու խոշոր կոկորդիլոսի եւ դիահերձել նրանց, սակայն մարդկային մնացորդներ չեն հայտնաբերել: Նշվում է, որ այս տարի Ավստրալիայում կոկորդիլոսի հարձակման հետևանքով սա մարդու մահվան առաջին դեպքն է: 2004թ.-ից ի վեր երկրում ամեն տարի գրանցվում է մարդկանց վրա կոկորդիլոսների հարձակման 4-5 դեպք: