Բավ է պառակտվել
05-06-2021 10:30

ԵՄ-ն պաշտոնապես արգելել է բելոռուսական ավիափոխադրողներին թռչել Եվրոպայի օդային տարածքով

Եվրամիությունը պաշտոնապես արգելել է բելառուսական բոլոր ավիափոխադրողներին օգտագործել իր օդային տարածքը, գրում է The Bellсо պարբերականը, հղում անելով Եվրախորհրդի հայտարարությանը։

Հայտարարությունում ասվում է, որ ԵՄ-ի խորհուրդը Բելառուսում տիրող իրադրության կապակցությամբ որոշում է ընդունել ուժեղացնել գոյություն ունեցող սահմանափակող միջոցառումները և բելառուսական բոլոր ավիափոխադրողների համար արգելք է սահմանել ԵՄ-ի օդային տարածք թռիչքի, ինչպես նաև ԵՄ-ի օդանավակայաններ մուտք գործելու համար։

«Այսպիսով, եՄ անդամ-երկրները պարտավոր են մերժել բելառուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող ցանկացած ինքնաթիռի վայրէջքը, օդ բարձրանալոը կամ թռիչքն իրենց օդային տարածքով:
Մայիսի 23-ին Մինսկում բերման ենթարկվեց NEXTA հեռագրաալիքի համահիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը. նա թռչում էր Աթենքից Վիլնյուս, և Բելառուսի տարածքի վրայով թռչելիս Ryanair ինքնաթիռը «ինքնաթիռում ռումբի մասին տեղեկության» պատրվակով հարկադրական վայրէջք կատարեց Մինսկում: Նրան ուղեկցում էր Բելառուսի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29-ը: Այնուամենայնիվ, Ryanair ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկությունները չհաստատվեցին:
Հաջորդ օրը, ԵՄ անդամները գագաթնաժողով հրավիրեցին`քննարկելու իրավիճակը, և հանդիպումից հետո Եվրախորհուրդը առաջարկեց ԵՄ-ում գործող բոլոր ավիափոխադրողներին խուսափել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից և կոչ արեցին արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ օդային տարածքով: Չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որոշումը պաշտոնապես չէր կայացվել, եվրոպական ավիաընկերություններն ինքնուրույն հրաժարվել էին երկիր թռչելուց:
Բելառուսի օդային տարածքով թռչելու արգելքը խոչընդոտում է արևմտյան ընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Անցյալ շաբաթ եվրոպական ավիաընկերությունների մի քանի չվերթ, որոնք Ryanair- ի միջադեպի պատճառով որոշեցին շրջանցել Բելառուսը, չկարողացան թռչել Ռուսաստանի օդային տարածքով: Այս շաբաթ խնդիրները շարունակվեցին. նույն պատճառով ֆրանսիական Air France-ը մայիսի 31-ին և հունիսի 1-ին չեղարկեց թռիչքները դեպի Մոսկվա: