Բավ է պառակտվել
12-04-2021 17:53

ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկրում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ, սև ցուցակում ավելացնելով ևս 8 անձի և երեք բանտ։ Այս մասին ասվում է երկուշաբթի Բրյուսելում տարածված ԵՄ Խորհրդի տարածած հայտարարությունում։
«Խորհուրդն այսօր որոշել է սահմանափակող միջոցները երկարաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 13-ն՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների խախտումների։ Խորհուրդը պատժամիջոցների ցուցակում ներառել է 8 ֆիզիկական անձ և 3 կազմակերպություն, քանի որ նրանք դեր են ունեցել 2019 թվականի նոյեմբերին Իրանում տեղի ունեցած ցույցերին բռնի ուժով արձագանքելու հարցում»,- նշված է հայտարարությունում։
Խորհուրդը նշել է, որ ահմանափակումները ենթադրում են ուղևորությունների արգելք և ակտիվների սառեցում, այնպիսի սարքավորումների արտահանման արգելք, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար։ Արգելք կգործի նաև հեռահաղորդակցության մոնիտորինգի սարքավորումներն Իրան արտահանելու համար: «Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է դրամական միջոցներ տրամադրել ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- ասվում է հայտարարությունում։
Այսպիսով, Իրանի դեմ սև ցուցակում ներառված է ընդհանուր առմամբ 89 ֆիզիկական անձ և չորս կազմակերպություն։ Խորհուրդը հիշեցրել է, որ պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2011 թվականին և դրանից հետո ամեն տարի երկարաձգվել։