Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում հեղեղումների պատճառով տարհանվել է 2000-ից ավելի ընտանիք, հայտնում է Взгляд-ը:
Ջրի տակ են անցել Ռիոյի որոշ կենտրոնական փողոցներ, ինչի հետևանքով դադարեցվել է տրանսպորտի շարժը:
Ոստիկանությունը կոչ է արել դուրս չգալ տներից:
10 ժամվա ընթացքում Ռիոյում տեղացել է ամսական տեղումների ողջ նորման։ Ըստ օդերևութաբանների` տեղումները կշարունակվեն մինչև կիրակի։